Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Համերգ ճեմասրահում» նախագծի տարեվերջյան համերգները

«Համերգ ճեմասրահում» նախագծի տարեվերջյան համերգները
01.12.2014 | 16:51

Օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ վաղը, ժամը 19:00-ին տեղի կունենա Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն` նվիրված կոմպոզիտորի 75-ամյակին: «Երազ իմ, երկիր հայրենի», «Այնպես ուզում եմ», «Ծաղկած բալենի» և այլ սիրված, հայտնի ստեղծագործություններ կհնչեն դաշնակահար Լևոն Մարտիրոսյանի կատարմամբ: Օպերային թատրոնից տեղեկացնում են, որ մաեստրո Ամիրխանյանը նույնպես ներկա կլինի համերգին և կկատարի որոշ ստեղծագործություններ: Հոբելյանական երեկոն կանցկացվի թատրոնի հանդիսությունների սրահում, Foyer Concert -ի շրջանակում, որը թույլ է տալիս համերգը վայելել մտերմիկ միջավայրում: Համերգից հետո հանդիսատեսի և երաժիշտների հանդիպումը կշարունակվի մեկ գավաթ շամպայնի շուրջ:
«Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում հաջորդիվ կներկայացվի Էնիո Մորիկոնեի երաժշտությունը, «Վիեննա-գալա» տոնական շնորհակալական համերգը՝ հատուկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համար որպես Աջակցման հիմնադրամի 2014-ի գլխավոր գործընկեր (օպերային թատրոնի հետ համատեղ): Տարին կամփոփվի Սուրբ Ծննդյան տոնին նվիրված տոնական համերգով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ